Բաժին. Պաշտոնական

Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունում օգոստոսի 23-ին ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությանը:

Կարևորելով Չինաստանի մեծ դերն ու փորձը համաշխարհային տնտեսության և բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում՝  նշվել է, որ երկկողմ համագործակցության զարգացումը Հայաստանի համար շատ կարևոր է:

Հաշվի առնելով ՀՀ կառավարության ծրագրերում շեշտադրվող տնտեսության արդյունաբերականացման հանգամանքը նշվել է, որ ԲՏԱ նախարարությունը մասնավոր սեկտորին աջակցություն է տրամադրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մեջ կայանալու և ամրապնդվելու նպատակով։ Համոզմունք է հայտվնել, որ այս առումով ևս անգնահատելի է Չինաստանի հարուստ փորձը, որը գյուղատնտեսական երկրից կարճ ժամանակում առաջատար տեխնոլոգիական երկիր է դարձել։

Չինաստանի դեսպանը նշել է, որ Չինաստանի  տնտեսության մեջ վերջին 40 տարիների ընթացքում իսկապես զգալի ներդրումներ են կատարվել ԲՏԱ ոլորտում, որի արդյունքներն ակնհայտ են։ Ֆան Յոնգը ընդգծել է, որ Չինաստանի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն հետ ՀՀ ԲՏԱ նախարարության համագործակցության զարգացումը շատ հեռանկարային է համարում։

Հանդիպման ընթացում կողմերն անդրադարձել են նաև նորարարությունների, տեխնոլոգիաների և ձեռներեցության ուղղություններով համատեղ ծրագրերի իրականացման և մի շարք այլ հարցերի։

Share