Բաժին. Պաշտոնական

ՀայՓոստի բոլոր բաժանմունքներում կմատուցվեն պետական ծառայություններ

ՀայՓոստ ընկերությունը փոստային բոլոր բաժանմունքներում այսուհետ մատուցում է պետական ծառայությունների լայն սպեկտոր, որը հաճախորդներին հնարավարություն է տալիս ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։

ՀայՓոստի բոլոր բաժանմունքերից հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից․

  • Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
  • ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամսուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE)
  • ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում
  • ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ
  • Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում:

Ինչպես նշում է ՀայՓոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը,- «ՀայՓոստի բոլոր բաժանմունքերում հաճախորդներն այժմ կարող են ստանալ պետական մի շարք ծառայություններ։ Այս քայլով մենք ապահովում ենք մեր հաճախորդների համար հարմարավետություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով ՀՀ ամենամեծ ցանցում՝ ՀայՓոստի գրեթե 850 բաժանմունքում իրականացնել գործարքներ և ստանալ պետական անհրաժեշտ ծառայությունները»։

ՀայՓոստը նախատեսում է նաև ընդլայնել մատուցվող պետական ծառայությունների շրջանակը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ կից հղմամբ. https://www.haypost.am/am/government-services/government-services-branches

Share