Բաժին. Պաշտոնական

Գլոբալ ինովացիոն ֆորումին (GIF22) մասնակցում են ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչները

Այսօր Երևանում մեկնարկած Գլոբալ ինովացիոն ֆորումին (GIF22) մասնակցում են ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը: Երկօրյա միջոցառումն անցկացվում է «Կյանքը վերափոխող տեխնոլոգիաներ» խորագրի ներքո։

Մ. Գալստյանը ելույթ է ունեցել «Տեկտոնական փոփոխություններ՝ ներդրումային աշխարհում. Զարգացման հիմնադրամներ» պանելային քննարկման ժամանակ:

Ն. Երիցյանը վարել է ֆինանսական, կրթական տեխնոլոգիաների և կայունության վերաբերյալ քննարկումները:

Նշենք, որ GIF22-ը քննարկում է առանցքային ոլորտներում արհեստական բանականության լուծումների կիրառությունները:

GIF22-ը Հայաստանում համախմբել է աշխարհի ավելի քան 20 երկրի տեխնոլոգիական առաջատար ընկերությունների, Համաշխարհային բանկի և Սիլիկոնային հովտի ստարտափերի ներկայացուցիչների։

Share