Բաժին. Պաշտոնական

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՎՐԱՍՏԱՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Վրաստան: Այցի ընթացքում Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի, Խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ: 

Հայաստանի և Վրաստանի նախագահները երկկողմ և ընդլայնված կազմով բանակցություններից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Նախատեսվում է նաև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն:

Թբիլիսիում Նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի նաև հայ-վրացական գործարար համաժողովի բացմանը, կայցելի Սուրբ Էջմիածին եկեղեցի և հանդիպում կունենա Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Share