Բաժին. Պաշտոնական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐԱԶԷՍ-Ի ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն ժամանած Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ` դեկտեմբերի 19-ին, Մոսկվայում մասնակցել է Եվրասիական տնտեսական ընկերակցության (ԵվրԱզԷՍ) միջպետական խորհրդի նիստին: Հայաստանն այդ կազմակերպությունում 2003 թվականից ունի դիտորդի կարգավիճակ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի Մամուլի ծառայությունից`  նախագահ Սերժ Սարգսյանն իր աշխատանքային այցի  շրջանակներում Կրեմլի Մեծ պալատում մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի անունից տրված հանդիսավոր ընդունելությանը, որը նվիրված է ԱՊՀ 20-ամյակին:

Share