Բաժին. Պաշտոնական

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՄԵԿՆԻ ԿՈՐԵԱՆ ԵՎ ՍԻՆԳԱՊՈՒՐ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 25-ին, աշխատանքային այցով կմեկնի Կորեայի Հանրապետություն: Սերժ Սարգսյանը Սեուլում հինգ տասնյակից ավելի պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ կմասնակցի Միջուկային անվտանգության հարցերով 2012թ. գագաթնաժողովին: 

Նախագահ Սարգսյանը մարտի 27-29-ը պետական այցով կմեկնի Սինգապուրի Հանրապետություն, որտեղ նախատեսված են հանդիպումներ Սինգապուրի նախագահի, վարչապետի, երկրի գործարար շրջանակների հետ:

Share