Բաժին. Պաշտոնական

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՔՈՒՎԵՅԹԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Մայիսի 28-ին Քուվեյթի Ազգային ժողովում կայացել է դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթ-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ալի Ֆահդ ալ-Ռաշեդի հետ: ՀՀ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում արծարծվել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Դեսպան Չարչօղլյանը ողջունել է Քուվեյթի Ազգային Ժողովում միջխորհրդարանական բարեկամության խմբի շուտափույթ ձևավորումը` նշելով, որ այն զգալի ներդրում կունենա միջխորհրդարանական կապերի զարգացման և խորացման գործում:

Իր հերթին պարոն ալ-Ռաշեդն ընդգծել է այս բնագավառում նոր էջ բացելու քուվեյթյան կողմի պատրաստակամությունը և ցանկություն հայտնել այցելել Հայաստան` համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները տեղում քննարկելու համար:

Share