Պաշտոնական

Նախնական տվյալներով կա 5 զոհ, 80 վիրավոր. Արցախում պատերազմը շարունակվում է

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք, տարեցներ և երեխաներ:

Այս պահի դրությամբ Արցախի «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում գտնվում է 80 վիրավոր, որից նախնական տվյալներով 15-ը քաղաքացիական անձիք են։ Արձանագրվել է մահվան 5 դեպք։

ԱՀ ՊԲ-ն էլ տեղեկացնում է, որ մարտերը շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են։ Թշնամու զինուժի կողմից կիրառվում են հրետանային ու հրթիռային միջոցներ, հարվածային ԱԹՍ-ներ, մարտական ավիացիա։

Իսկ Շուշիի շրջանի 150 բնակիչ ունեցող Եղցահող համայնքը հայտնվել է ադրբեջանական կողմից ուղիղ կրակի տակ։ Ադրբեջանի զինված ուժերը ավիրել են համայնքի դպրոցը։ Բնակիչներին տարհանելու հնարավորություն չկա, նրանք ամբողջությամբ շրջափակված են ադրբեջանական զորքերի կողմից։

Share