Բաժին. Պաշտոնական

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՑՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԺԱՄԱՆԻ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով նոյեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:

Թուրքմենստանի նախագահը այցի շրջանակներում հանդիպումներ կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Նախատեսվում է մի շարք ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Թուրքմենստանի նախագահը կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Թուրքմենստանի նախագահը Երևանի պետական համալսարանում կհանդիպի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

Share