Բաժին. Պաշտոնական

ՆԱԽԱԳԱՀԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԵՆՔՆԵՐ

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած հետևյալ օրենքները.

– «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»,

– «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»,

– «ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

– «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

– «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

– «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

– «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

– «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

– «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

– «Դատախազության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

– «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

– «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

– «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

– «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

– «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

– «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին,

– «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին,

– «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

– «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

Share