Բաժին. Պաշտոնական

ԿԱՅԱՑԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Մեկնարկել է ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Վրաստան։ Այցի շրջանակներում կայացել են Էդվարդ Նալբանդյանի և Վրաստանի Արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեի բանակցությունները, որոնց ընթացքում շարունակվել է մեկ ամիս առաջ Երևանում սկսված երկխոսությունը՝ երկկողմ հարաբերությունների ամրապնդման և ընդլայնման վերաբերյալ:

Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկել են ս.թ. հունվարին նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի Երևանում կայացած հանդիպմանը և երկու երկրների վարչապետների բանակցություններին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Նախարարներն անդրադարձել են հայ-վրացական օրակարգային հարցերին և դրանց լուծման նպատակով ձեռնարկվող համատեղ քայլերին։

Որպես քաղաքական երկխոսության արդյունավետ ձևաչափ՝ Էդվարդ Նալբանդյանն ու Մայա Փանջիկիձեն կարևորել են վերջին տարիներին ձևավորված երկու երկրների ԱԳ նախարարների պարբերական հանդիպումների ավանդույթի պահպանումը։

Share