Բաժին. Պաշտոնական

ԿԱՅԱՑԵԼ Է ԱԺ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում Վարդան Այվազյանի նախագահությամբ քննարկել է երկրորդ ընթերցման ներկայացված «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա Պետրոսյանը, տեղեկացրել է, որ մինչեւ երկրորդ ընթերցում ՀՀ կառավարությունն ընդամենը հստակեցումներ է կատարել զբոսաշրջային գործունեություն իրականացնող կազմակերպությունների պարտավորություններին վերաբերող հոդվածում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրինագծերի փաթեթին:

ՀՀ կառավարության առաջարկով՝ հանձնաժողովը հետաձգել է «Տրանսֆերային գնագոյացման մասին» օրենքի նախագծի քննարկումը:

Share