Բաժին. Պաշտոնական

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՀՀ-ՆԱՏՕ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ

Փետրվարի 25-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել են ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ (Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի) 2012 թվականի գնահատման նպատակով Հայաստան այցելած ՆԱՏՕ-ի Միջազգային անձնակազմի և ՀՀ արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացվող քննարկումները, որոնք կշարուկանվեն մինչև փետրվարի 28-ը:

Նիստը նախագահում է ՀՀ արտաքին գործերի նախարարության Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը:

Փետրվարի 25-ի քննարկումների օրակարգն առնչվել է Եվրո-ատլանտյան կառույցերի հետ երկխոսության, հարեւան պետությունների հետ հարաբերությունների, ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների, սահմանային անվտանգության, պաշտպանության եւ անվտանգության համակարգի ժողովրդավարական վերահսկողության հարցերին:

Առաջիկա օրերին անդրադարձ կկատարվի զինված ուժերում մարդու իրավունքների, տնտեսական զարգացման, քաղաքականության առաջնահերթությունների, ինչպես նաև հանրային դիվանագիտության հարցերին:

Share