Բաժին. Պաշտոնական

ԱՅՍ ՏԱՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՎՍՏՐԻԱ-ՀԱՅԱՍՏԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԽՄԲԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆ

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ավստրիայի խորհրդարանի երկրորդ նախագահ Ֆրից Նոյգեբաուերի և խորհրդարանի անդամների հետ:  

Հանդիպման մասնակիցները քննարկել են հայ-ավստրիական փոխգործակցության զարգացման, երկու երկրների խորհրդարանների միջև կապերի ակտիվացման, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում Հայաստանի և Ավստրիայի պատվիրակությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս տարվա ընթացքում Ավստրիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի այցելությունը Երևան կազմակերպելու մասին։

Ավստրիացի պատգամավորների խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։

Զրուցակիցները անդրադարձել են նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:

Share