Բաժին. Պաշտոնական

ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Այն ներկայացրել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:  

Ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերին եւ տեխնիկական կանոնակարգերին վերաբերող օրենսդրական փոփոխության նպատակը ՀՀ գործող օրենքներին անհամապատասխանությունների վերացումն է եւ դրանց գործողության ապահովումը:

Փաթեթի մաս կազմող «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքի որոշ հասկացություններ էլ առավել կմոտեցվեն ԵՄ նմանատիպ հասկացություններին:

Նախատեսվում է նաեւ պետական տուրքի գանձում, որն իրականացնելու է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը: Նա, համեմատելով խորհրդային տարիների պետական վերահսկողությունը տնտեսության նոր պայմաններում գործող մեթոդների հետ, ընդունելի է համարել ներկայացված օրինագծերի փաթեթով հարցի լուծումը՝ միաժամանակ արդարացի համարելով մարդու կենսապահովման եւ առողջության հետ անմիջապես կապ ունեցող արտադրանքի (սննդամթերք, դեղորայք) պետական վերահսկողությունը:

Share