Բաժին. Պաշտոնական

ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ, ԻՆԴՈՆԵԶԻԱՅՈՒՄ ԵՎ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ԿԲԱՑՎԵՆ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գործադիրը հավանություն է տվել աշխարհի երեք տարածաշրջաններում կարևոր դիրք և նշանակություն ունեցող երկրներում ՀՀ դեսպանություններ ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին։  

Առաջինը Շվեդիայի Թագավորությունն է, որի հետ մեր երկրի դիվանագիտական շփումներն ակտիվացել են հատկապես վերջին 7-8 տարիներին։ Շվեդիան Սկանդինավյան միակ երկիրն է, որի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը։  

Դեսպանություն է բացվում նաև Մեքսիկայի Միացյալ Նահանգներում` հնարավորություն տալով, որպեսզի Հայաստանի դիվանագիտական ծածկույթ ընդգրկվեն նաև Հարավային Ամերիկայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանները, Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան ավազանը։  

Երրորդ երկիրը, որտեղ Հայաստանի դեսպանություն է ստեղծվում, Ինդոնեզիայի Հանրապետությունն է։ Այս երկիրը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում, որն աշխարհի ամենադինամիկ զարգացող տարածաշրջաններից է:

Share