Բաժին. Պաշտոնական

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԵՐՆ Է ՀԱՆՁՆԵԼ ՖԻՆԼԱՆԴԻԱՅԻ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԸ

Նախագահ Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի նորանշանակ դեսպան Քրիստեր Միխելսոնը (նստավայրը՝ Հելսինկի):

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու տարիներին պրն. Միխելսոնն իր ակտիվ գործունեությամբ կնպաստի հայ-ֆիննական հարաբերությունների առավել ամրապնդմանն ու երկու երկրների միջև բազմոլորտ և փոխշահավետ համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առևտրատնտեսական, կրթամշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու ներուժն ու հնարավորությունները: Դեսպան Միխելսոնը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է իր երկրի տնտեսական առաջնահերթություններն ու այդ ոլորտում ձեռքբերումները:

Հանրապետության Նախագահը և Ֆինլանդիայի նորանշանակ դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հիմնահարցի կարգավորման գործընթացին:

Share