Բաժին. Պաշտոնական

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԵՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐ

Այսօր` մայիսի 17-ին, Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ժակ Ֆորը և Յան Քելին հանդիպել են Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամադյարովին։ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նույնպես մասնակցել է հանդիպմանը:

ՀՀ արտաքին գործերի նախարարության Մամուլի ծառայության փոխանցմամբ` համանախագահները և արտգործնախարարները քննարկել են հնարավոր ուղիները՝ խաղաղ գործընթացը առաջ մղելու նպատակով: Նախարարները մտքեր են փոխանակել ներկա իրավիճակի վերաբերյալ և վերահաստատել իրենց հանձնառությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղությանը:

Համանախագահները վերահաստատել են անհրաժեշտությունը՝ ձեռնպահ մնալու այնպիսի գործողություններից և հռետորաբանությունից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը և վնաս հասցնել խաղաղ գործընթացին, ինչպես նաև նախարարների հետ քննարկել են հաշտությանն ուղղված մթնոլորտի ստեղծմանը նպաստող վստահության ամրապնդման մի շարք միջոցներ:

Համանախագահները ամսվա վերջում կայցելեն տարածաշրջան՝ քննարկելու հիշյալ հարցերը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ։

Share