Բաժին. Պաշտոնական

ՌՈՒԲԵՆ ԹՈՓՉՅԱՆԸ ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է «ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ» ՏՆՕՐԵՆ

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:

Նիստում ամփոփվել են հիմնադրամի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացվող մրցույթի արդյունքները: Մրցույթի մասնակիցների փաստաթղթերի քննարկման և խորհրդի անդամների քվեարկության արդյունքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն է ընտրվել հիմնադրամի գործող տնօրեն Ռուբեն Թոփչյանը:

Շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով ընտրված թեկնածուին` վարչապետը որպես հիմնադրամի գործունեության առաջնահերթություններ կարևորել է պետական մարմինների հետ աշխատանքի ակտիվացումն օրենսդրական և ենթաօրենսդրական դաշտում և մասնագիտական կրթության որակի ապահովման գծով նոր կադրերի պատրաստումը:

Share