Բաժին. Պաշտոնական

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՌԴ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ երեկ` հունիսի 17-ին, նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինին:

Նախարարը շնորհավորել է դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել այդ պատասխանատու պաշտոնում: Վահրամ Ավանեսյանը նաև ընդգծել է, որ առկա է դինամիկ զարգացող հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու ներուժ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակ, մասնավորապես` ներդրումների ընդլայնման, արտահանման խթանման, առևտրային գործընթացներին, գիտատեխնիկական և մի շարք այլ ոլորտներում հայ-ռուսական համագործակցությանն առնվող հարցեր:

Դեսպանն իր հերթին նշել է, որ պատրաստակամ է ներդնելու իր փորձն ու կարողությունները՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա փոխգործակցությունն ավելի ամրապնդելու գուրծում: Իվան Վոլինկինիը հանդես է եկել երկու երկրների միջև միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքների ակտիվացման առաջարկով:

Share