Բաժին. Պաշտոնական

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԺԿ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Հանրապետության Նախագահը Վիեննայում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին, որտեղ քննարկվել է ԵՄ տնտեսական, քաղաքական զարգացումներին, միջազգային արդի խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Օրակարգում, մասնավորապես, ներառված են եղել տնտեսական աճի, աշխատատեղերի ստեղծման, տնտեսության մրցունակության բարձրացման, ԵՄ ավելի սերտ տնտեսական և մոնետար միության զարգացման հետ կապված խնդիրները:

Գագաթնաժողովի մասնակիցները կարծիքներ են փոխանակել ազգային մակարդակում կառուցվածքային բարեփոխումների իրականացման, Եվրոպական միության 2013թ. եզրափակվող կիսամյակի արդյունքների վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային և ԵՄ Արևելյան գործընկերությանն առնչվող հարցերին:

Share