Բաժին. Պաշտոնական

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ՄՈԼԴՈՎԱ

Նախագահի Մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 11-ին աշխատանքային այցով կմեկնի Մոլդովայի Հանրապետություն՝ մասնակցելու Քիշնևում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Արևելյան գործընկերության առաջնորդների երրորդ գագաթնաժողովին:

Այցի շրջանակներում Քիշնևում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ:

Share