Բաժին. Պաշտոնական

ՀԱՅԱUՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԿՍՏԵՂԾՎԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Ղեկավարվելով ՀՀ Uահմանադրության 85-րդ հոդվածով և հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ կստեղծվի Հայաuտանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտե:

Միևնույն ժամանակ, սահմանվել է՝

– ՀՀ  Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրի II բաժինը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետով՝ «13. Ճարտարապետության պետական կոմիտե»:

– Հայաստանի Հանրապետության կառավարությանը` մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ:

– Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Share