Բաժին. Պաշտոնական

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում՝ առաջարկություններ և դիտողություններ ունեցող գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Նախարարությունից հայտնում են, որ գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկությունները, ծավալվել է շահագրգիռ քննարկում:

Նախարար Արամ Հարությունյանը կարևորել է առաջարկների վերաբերյալ աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները, որոնք ներկայացնում են հանրային շահերը: Աշխատանքային խումբը հիմնականում ընդունել է առաջարկությունները և դիտողությունները: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը շեշտել է, որ օրենքի նախագծի հիմնական սկզբունքներից մեկն այն է, որ նպաստելու է գործարար միջավայրի բարելավմանը՝ պարզեցնելով փորձագիտական եզրակացությունների ստացման ընթացակարգը: 

Քննարկման ավարտին նախարարն աշխատանքային խմբին հանձնարարել է սեղմ ժամկետներում դիտարկել բոլոր առաջարկությունները և արդյունքների մասին տեղեկանքը ներկայացնել շահագրգիռ կողմերին:

Share