Բաժին. Պաշտոնական

Վարչապետ. «Կառավարության առաջին կարևորագույն կետը երկրի անվտանգության ապահովումն է»

Վերջին երեք տարվա ընթացքում Հայաստանն այնքան սպառազինություն է ձեռք բերել, որքան վերջին 20 տարվա ընթացքում: Նման հայտարարությամբ հանդես է եկել վարչապետ Տիգրան Սարգսյնը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կատարած այցի շրջանակներում զինծառայողների հետ ունեցած հանդիպման ժամանակ:  

«Կարող եք հանգիստ լինել, որ մենք երբեք թույլ չենք տալու, որպեսզի ուժերի հավասարակշռությունը խախտվի»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության առաջին կարևորագույն կետը մեր երկրի անվտանգության ապահովումն է:  

Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայկական ԶՈՒ-ի սպառազինման գործում իրենց լուման ունեն նաև Հայաստանի ռազմավարական գործընկերները:

ՀՀ կառավարության ղեկավարը, դիմելով զինվորներին, նշել է, որ ժամանակակից բանակում ամենակարևորը հենց զինվորներն են` նրանց պատրաստվածության աստիճանն ու խիզախության մակարդակը:

Share