Բաժին. Պաշտոնական

Հրավիրվել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ժամանակ քննարկվել են ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի և ՀՀ տրանսպորտային անվտանգության ապահովման ազգային ռազմավարության նախագծերը, որոնք խորհրդի անդամներին ներկայացրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Հանրապետության Նախագահը ՀՀ ազգային անվտանգության խորհրդի անդամներին ներկայացրել է նաև սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնություն իր աշխատանքային այցի մանրամասները:

Share