Բաժին. Պաշտոնական

Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Լիտվայի խորհրդարանի փոխխոսնակ Գեդիմինաս Կիրկիլասին:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով համագործակցությունը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Share