Բաժին. Պաշտոնական

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն ազատվել է պաշտոնից

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է հրամանագիր՝ Արմեն Դանիելյանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:

Նախագահի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրամանագիրը ստորագրելիս Նախագահը ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով:

Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետ. Հանրապետության Նախագահը Ազգային ժողովին է առաջարկում գլխավոր դատախազի, կենտրոնական բանկի նախագահի և վերահսկիչ պալատի նախագահի թեկնածությունները։ Գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին:

Share