Բաժին. Պաշտոնական

Ռուսաստանի պետական դպրոցներում կկազմակերպվի հայոց լեզվի ուսուցում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովի հետ: Հանդիպման շրջանակներում քննարկվել է Ռուսաստանի` հայերով խիտ բնակեցված մի շարք շրջանների պետական դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու հնարավորության հարցը:

Նախարարը նշել է, որ Մոսկվայում բնակվող հայերը ցանկություն են հայտնում, որ իրենց երեխաները հնարավորություն ունենան սովորել հայերեն: Արմեն Աշոտյանը hույս է հայտնել, որ նախագծի իրականացումը կնպաստի նաև մշակութային բազմազանությանը:

ՌԴ կրթության և գիտության նախարարի տեղակալ Ալեքսանդր Կլիմովն իր հերթին  կարևորել է ՌԴ դպրոցներում հայոց լեզվի ուսուցում կազմակերպելու նախագծի իրականացումը՝ արտահայտելով նախարարության պատրաստակամությունը: Վերջինիս խոսքով` ՌԴ-ում ընդունված կրթական ստանդարտները թույլ են տալիս ինչպես հիմնական դպրոցում, այնպես էլ նախադպրոցական հաստատություններում իրականացնել օտարալեզու դասընթացներ:

Share