Բաժին. Պաշտոնական

Վիկտոր Խրիստենկո. Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կլավացնի Ղարաբաղի շուրջ իրավիճակը

Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը կարող է լավացնել Ղարաբաղի շուրջ իրավիճակը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը ինտեգրման շրջանակում ի հայտ եկող տնտեսական փոփոխությունները, և, ընդհանրապես, այսօրվա իրավիճակը ո´չ խոչընդոտ է Հայաստանի ծրագրերի իրագործմանը, ո´չ էլ այդ ծրագրերի իրագործումը որևէ կերպ կբարդացնի, հակառակը՝ կլավացնի Ղարաբաղի շուրջ իրավիճակը:

«Տնտեսական զարգացումը երբևէ չի վատթարացրել այս կամ այն չկարգավորված իրավիճակները և նույնիսկ կոնֆլիկտները, այլ որպես կանոն նպաստել է դրանց կարգավորմանը», -ասել է Վիկտոր Խրիստենկոն:

Share