Բաժին. Պաշտոնական

Վերահսկիչ պալատի նախագահ է ընտրվել Իշխան Զաքարյանը

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովում տեղի է ունեցել ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի նշանակման քվեարկությունը:

Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու համար առաջադրվել էր Իշխան Զաքարյանի թեկնածությունը:

Գաղտնի քվեարկության արդյունքներով՝ 131 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 101 պատգամավոր: Իշխան Զաքարյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 88 պատգամավոր, դեմ է քվեարկել 13 պատգամավոր:

Այսպիսով, ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ է նշանակվել Իշխան Զաքարյանը:

ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին և Ազգային ժողովին՝ իր թեկնածության առաջադրման և տրված վստահության քվեների համար՝ նշելով, որ իր համար երկրորդ անգամ նշանակվելն առավել պարտավորեցնող է: Նա համոզմունք է հայտնել, որ կիրականացնի իր ծրագրերը, և գործունեության արդյունքները տեսանելի կլինեն:

Share