Բաժին. Պաշտոնական

Վերանորոգումից հետո վերաբացվել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը

Վերանորոգումից հետո վերաբացվել է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը: Բացման արարողությանը մասնակցել են պաշտոնական հյուրեր:

Բացման արարողության շրջանակներում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Գերմանիան առաջին երկրներից էր, որն իր դիվանագիտական ներկայացուցչությունն է բացել նորանկախ Հայաստանում:

«Գերմանիան Հայաստանի համար բարեկամ երկիր է, շատ կարևոր գործընկեր ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ եվրոպական կառույցների շրջանակներում և միջազգային ասպարեզում: Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի կողմից Հայաստանին տնտեսական բարեփոխումների և զարգացման գործում ցուցաբերած կարևոր և շարունակական աջակցությունը: Այսօր մեր երկու երկրների միջև հաստատված է սերտ քաղաքական երկխոսություն` ամրապնդված բարձր մակարդակի պարբերական փոխայցելություններով, առկա է արդյունավետ փոխգործակցություն` միջխորհրդարանական և տեղական իշխանությունների մակարդակով, ընդլայնվում է համագործակցությունը տնտեսական, մշակութային և կրթական ոլորտներում» – իր խոսքում ընդգծել է նախարարը:

Share