Բաժին. Պաշտոնական

Ռումինիայի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ արտաքին գործերի նախարարին

Նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպան Սորին Վասիլեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ նախարար Նալբանդյանն ասել է, որ արտաքին գործերի նախարարությունը կաջակցի հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված նրա ջանքերին։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Վասիլեն վստահեցրել է, որ կանի առավելագույնը երկու երկրների համագործակցությունը ընդլայնելու համար:

Նախարարությունից հայտնում են, որ հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի տարբեր հարցեր։

Նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միաջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերը` ընդգծելով Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարևորությունը:

Share