Բաժին. Պաշտոնական

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ունի նոր անդամներ

Հայաստանի  Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հունվարի 29-ի հրամանագրով  Արամ Սահակյանը և Կարինե Փոլադյանը նշանակվել են ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ՝ 5 տարի ժամկետով:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի Մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախկինում Կարինե Փոլադյանը զբաղեցնում էր  ՏՄՊՊՀ միջազգային համագործակցության վարչության պետի, իսկ Արամ Սահակյանը՝ ՏՄՊՊՀ նախագահի խորհրդականի պաշտոնը:

Share