Բաժին. Պաշտոնական

Փոփոխություններ Արարատի մարզպետարանում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշումներով Սամվել Մինասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից, իսկ Աշոտ Վարդանյանը՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից: Վարչապետի մեկ այլ որոշմամբ Աշոտ Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։

Տիգրան Սարգսյանի մեկ այլ որոշմամբ Կառլեն Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից։ Վարչապետի մեկ այլ որոշմամբ Իլյիչ Շադյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի տեղակալ։

Share