Բաժին. Պաշտոնական

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահը

Փետրվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Հայաստան կժամանի Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

Այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Հանրապետության բարձրագույն ղեկավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ:

Նշվում է, որ Հայաստանի և Վրաստանի նախագահների նեղ, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններից հետո, Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:

Նախատեսվում է, որ փետրվարի 27-ին Վրաստանի Նախագահը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին հարգանքի տուրք կմատուցելով անմեղ զոհերի հիշատակին:

Share