Բաժին. Պաշտոնական

Արարատյան դաշտում շարունակվում է ջրօգտագործման տեսչական ստուգումը

Այսօր՝ փետրվարի 27-ին, տեղի է ունեցել ՀՀ կատավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նիստի շրջանակներում ՀՀ վարչապետն անդրադարձել է Արարատյան դաշտի ջրօգտագործման ոլորտի տեսչական ստուգումներին։

Հարկ է նշել, որ քննարկման շրջանակներում ՀՀ Բնապահպանությամ նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել է պարզաբանումներ ավելի վաղ հնչած մեկնաբանությունների վերաբերյալ։  

Նախարարն անհիմն է համարել «Արարատցեմենտ» գործարարնի հետ կապված խնդիրները։ Ա․Հարությունյանը նշել է, որ «Արարատցեմենտ» գործարանի կողմից 2013 թվականի դեկտեմբերին նախարարությանը ներկայացված տեղեկության համաձայն՝ գործարանն արտադրական նպատակով գործունեություն չի ծավալում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոռոգման սեզոնը դեռևս չի սկսվել, թեսթային անջատում է կատարվել ցամաքուտային համակարգից, որը նախատեսված է ջրային հորիզոնների իջեցման համար։ Արդյունքում հայտնաբերվել են մի շարք անօրինական ջրօգտագործողներ, որոնց թվում են եղել որոշ ձկնաբուծական տնտեսություններ։

Նախարարն ընդգծել է, որ  տեղանքում հայտաբերված ջուրը և գործարանի կողմից արտադրական նպատակով օգտագործված ջրի ծավալաներն անհամեմատելի են․ գործարանն արտադրական նպատակով վայրկյանում օգտագործում է ընդամենը 16 լիտր ջուր, մինչդեռ տեղանքի համակարգերով այս պահի դրությամբ շուրջ 1500-2000 խմ ջուր է հոսում։

«Այստեղից պետք է անել մեկ եզրակացություն, որ մեր գործողություններն ուղղակի տալիս են իրենց արդյունքները և իմաստ չունի անհարկի այս գործառույթները քաղաքականացնել»,- նշել է բնապահպանության նախարարը։ 

Share