Բաժին. Պաշտոնական

Պուտինը ստորագրել է Ղրիմի անկախությունը ճանաչելու մասին հրամանագիր

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Ղրիկի Հանրապետությունը որպես անկախ և ինքնիշխան պետություն ճանաչելու մասին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ղրիմի անկախությունը ճանաչվում է երկրում կայացած հանրաքվեի հիման վրա: Բացի այդ, ըստ հրամանագրի՝ Ռուսաստանը ճանաչում է նաև Սեւաստոպոլ քաղաքի հատուկ կարգավիճակը Ղրիմի կազմում:

Նշենք, որ միջազգային հանրությունը չի ճանաչում հանրաքվեի արդյունքները, և հանրաքվեն գնահատում է որպես Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում:

Սպասվում է, որ անկախություն հռչակելուց հետո Ղրիմը դիմելու է Ռուսաստանին՝ նրա կազմում ընդգրկվելու խնդրանքով:

Share