Բաժին. Պաշտոնական

Նոր նշանակումներ կառավարությունում. Կարեն Ճշմարիտյանը` էկոնոմիկայի նախարար

ՀՀ նախագահը նոր նշանակումներ է կատարել կառավարությունում: Հրամանագրերի համաձայն Գագիկ Բեգլարյանը և Հասմիկ Պողոսյանը վերանշանակվել են համապատասխանաբար կապի և տրանսպորտի ու մշակույթի նախարարների պաշտոններում: ՀՀ էկոնոմիկայի նոր նածարար է նշանակվել Կարեն Ճշմարիտյանը` ով Ռոբերտ Քոչարյանի կառավարման ընթացքում երկար տարիներ զբաղեցրել է այդ պաշտոնը:

Տեղեկությունների համաձայն Վաչե Գաբրիելյանը նշանակվել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավոր խորհրդական:

Share