Բաժին. Պաշտոնական

ՊԵԿ-ը միացավ Ֆինանսների նախարարությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ստորագրված հրամանագրի համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն միացվել է ֆինանսների նախարարությանը:

Սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:

Share