Բաժին. Պաշտոնական

Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությունները կքննարկվեն ԱԺ մայիսի 12-ի արտահերթ նիստում

ԿԿ կառավարությունից տեղեկացնում են, որ քիչ առաջ ավարտված նիստի ընթացքում, ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը ՀՀ Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է 2014թ. մայիսի 12-ին ժամը 12:00-ին գումարել ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստ և քննարկել մոտ երեք տասնյակ հարց: Օրակարգի առաջին կետով շարունակվելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծի քննարկումը:

Share