Բաժին. Պաշտոնական

Ֆրանսուա Օլանդին օդանավակայանում դիմավոր է Նախագահ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով այսօր Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Ֆրանսուա Օլանդը մեկնել են Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոց, որտեղ կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:

Share