Բաժին. Պաշտոնական

Տավուշի մարզպետ է նշանակվել Հովիկ Աբովյանը

ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ կառավարության որոշմամբ Արմեն Ղուլարյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնից: Հաջորդ որոշմամբ գործադիրը Տավուշի մարզպետ է նշանակել Հովիկ Աբովյանին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:

Share