Բաժին. Պաշտոնական

Արամ Բադալյանը նշանակվել է ՀՀ քաղաքաշինության փոխնախարար

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արամ Բադալյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արամ Բադալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ:

Share