Բաժին. Պաշտոնական

Ազգային Ժողովը հավանություն է տվել կառավարության նոր ծրագրին

Այսօր, մայիսի 22-ին ՀՀ Ազգային Ժողովը 70 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ ձայներով հավանություն է տվել կառավարության նոր ծրագրին: Հիշեցնենք, որ կառավարության ծրագիրը խորհրդարանի այս նստաշրջանի միակ թեման էր: Կարելի է համարել, որ ծրագրի ընդունմամբ, նոր կառավարության ձևավորման գործընթացն ավարտված է:

Հիշեցնենք, որ ծրագրի ներկայացման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել էր, որ նոր ծրագիրը հիմնված է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության, նախագահի և ՀՀԿ նախընտրական ծրագրերի, ինչպես նաև այլ քաղաքական ուժերի համադրելի գաղափաների վրա:

Share