Բաժին. Պաշտոնական

Նախագահը ստորագրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը

ՀՀ նախագահի նստավայրից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը:

Նշենք, որ այս փոփոխությունների արդյունքում օրենքի պարտադիր մասը փաստորեն դադարեցվում է: Հիշեցնենք, որ օրենքի փոփոխությունները ԱԺ ներկայացվեցին Հովիկ Աբրահամյանի կողմից: ԱԺ-ն կարճ ժամանակում ընդունեց այն, իսկ նախագահի ստորագրությունից հետո օրենքը մտավ ուժի մեջ:

Share