Բաժին. Պաշտոնական

Գագիկ Խաչատրյանը Հաագայում մասնակցել է ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը

Կայացել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպումը

Ֆինանսների նախարարության պատվիրակությունը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների ու փոխկառավարիչների խորհրդի տարեկան հանդիպմանը, որը կայացել է Նիդեռլանդների կառավարության նստավայր Հաագայում: Պատվիրակությունը գլխավորել է նախարար Գագիկ Խաչատրյանը` որպես Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչների խորհրդում ՀՀ կառավարիչ: ԱՄՀ/ՀԲ տարեկան համաժողովի ընթացքում քննարկվել են համաշխարհային տնտեսության առջև ծառացած մարտահրավերներին, դրանց դիմագրավման և հաղթահարման ուղիներին, ինչպես նաև համաշխարհային տնտեսության կայուն զարգացման հեռանկարներին, աշխատատեղերի ստեղծմանը, էներգետիկ անվտանգության խնդիրներին և այլ կարևորագույն թեմաներին առնչվող հարցեր: Այցի շրջանակներում տեղի են ունեցել նաև հանդիպումներ Նիդեռլանդների վարչապետի, Վրաստանի ֆինանսների նախարարի և պաշտոնատար այլ անձանց հետ, որոնց ընթացքում քննարկվել են երկկողմ և ԱՄՀ/ՀԲ համագործակցության շրջանակներին առնչվող հարցեր:

Գագիկ Խաչատրյանը Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովի հրավերով աշխատանքային այց է կատարել նաև Մոսկվա և հանդիպել ՌԴ գործընկերոջ հետ: Այցի ընթացքում երկու երկրների ֆինանսների նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:

Share