Բաժին. Պաշտոնական

Գարեգին Մելքոնյանը նշանակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղեկալ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գարեգին Մելքոնյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։

Կենսագրական.

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1975 թ., 8 ապրիլի, ք. Երևան

Կրթություն` 1992-1997 թթ. – Երևանի պետական համալսարան, արևելագիտության ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն.

1996-1997 թթ. – ՀՀ առևտրի, ծառայությունների և զբոսաշրջության նախարարություն, գլխավոր մասնագետ
1997-1999 թթ. – ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության միջազգային համաձայնագրերի բաժնի պետ
1999 թ. – ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտահանման ենթակառուցվածքների վարչության պետ
2000-2001 թթ. – ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության զբոսաշրջության վարչության պետ
2001-2002 թթ. – ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2002-2005 թթ. – ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության արտաքին տնտեսական քաղաքականության վարչության պետ
2005-2011 թթ. – Եվրոպական Միությունում Հայաստանի Հանրապետության առևտրային ներկայացուցիչ
2011 -2014 թթ. – ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
2014 թ. հունիսի 10-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ

ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով: Մասնակցել է արտասահմանում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի: Ամուսնացած է, ունի երկու որդի:

Share