Բաժին. Պաշտոնական

Վարչապտի մոտ շարունակվել են Կուտակային կենսաթոշակային համակարգի փոփոխություններին վերաբերող քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ շարունակվել են «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ քննարկումները, որոնց մասնակցել են Ազգային ժողովի «Հանրապետական», «Բարգավաճ Հայաստան», և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունների ներկայացուցիչները:

Հանդիպման մասնակիցներն իրենց առաջարկությունները, տեսակետները և դիտարկումներն են ներկայացրել օրենքում առաջարկվող փոփոխությունների շուրջ:

Վարչապետն ընդգծել է փոխադարձ ընդունելի որոշումներ կայացնելու կարևորությունը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս շարունակել քննարկումները կենսաթոշակային բարեփոխումների շուրջ:

Share