Բաժին. Պաշտոնական

Ազգային Ժողովը թեժ մթնոլորտում ընդունեց Կուտակային կենսաթոշակային համակարգում առաջարկվող փոփոխությունները

Երեկ, Ազգային Ժողովը երկրորդ և վերջին ընթերցմամբ ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով մի շարք փոփոխություններ են մտցվում Կուտակային կենսաթոշակային համակարգում: Նշենք, որ փոփոխությունների ընդունման գործընթացն անցել է թեժ մթնոլորտում: Ազգային Ժողովի դահլիճը լքել և քվեարկությանը չեն մասնակցել ԱԺ ՀԱԿ, Ժառանգություն, Դաշնակցություն, Բարգավաճ Հայաստան և Օրինաց երկիր խմբակցությունները: Քվեարկության պահին դահշիճում եղել են միայն ՀՀԿ խմբակցության անդամները: Օրենքն ընդունվել է 68 ձայնով:

Հիշեցնենք, որ առաջարկվող փոփոխությունների համաձայն Կուտակային կենսաթոշակային համակարգին կմասնակցեն միայն պետական ծառայողները, որոնց աշխատավարձերը հուլիսի 1-ից կբարձրացվեն: Պարտադիր կուտակային վճարը կփոխարինվի նպատակային սոցիալական վճարով, իսկ մասնավոր հատվածում Կուտակային կենսաթոշակային համակարգը կներմուծվի 3 տարի անց` փուլային եղանակով:

Share